Թումանյանի ընտանիքի անդամները՝ թանգարանում. Ճաշակը կյանքի բույրն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Ճաշակը կյանքի բույրն է»:
Այսպիսին էր օրեր առաջ Թումանյանի տուն-թանգարանում տեղի ունեցած նորաձևության ցուցադրության խորագիրը, որին ներկա գտնվողները հայտնվեցին 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի Թիֆլիսի նորաձևության աշխարհում, մասնավորապես՝ Թումանյանի ընտանիքում:
Միջոցառման կազմակերպիչը Arm Fashion Day-ի ղեկավար մոսկվայաբնակ Նաիրա Նիազյանն էր, ով ներկայանում է նաև որպես դիզայներ, և կերտել էր նաև Հովհաննես Թումանյանի կերպարը: «Պոետի հոբելյանին նվիրված միջոցառումների շարքում իր ուրույն տեղը գտավ «Ճաշակը կյանքի բույրն է…» խորագիրը կրող ցուցադրությունը, որի շրջանակներում ականատես եղանք հայաստանյան 7 հագուստի և զարդերի մոդելավորող-դիզայներների աշխատանքների՝(վերարտադրված մեծն պոետի և նրա ընտանիքի անդամների մեզ հասած լուսանկարներից կերպարներին ՝ դետալների մանրակրկիթ վերարտադրմամբ):
Խորին երախտագիտություն եմ հայտնում Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրենին՝ նախագիծն ինձ վստահելու և նախապատրաստական աշխատանքներին աջակցելու համար: Շնորհակալ եմ մասնակից բոլոր ընկերություններին, աջակիցներին և հյուրերին»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց Նաիրա Նիազյանը:
Միջոցառման սկզբում հյուրերին գինի ու թեյ մատուցվեց, որից հետո մանրակրկիտ անդրադարձ եղավ Թումանյանի ընտանիքի անդամներին ու նրանց կերպարների վերականգնմանը:
Տարազագործ, տիկնիկագործ, մոդելավորուղ-դիզայներ, «Վերադարձ արմատներին» նախագծի հեղինակ Վերգինե Ալավերդյանը ողջունեց Թումանյանի ընտանիքի անդամների կերպարները վերականգնելու գաղափարը: «Լավ գաղափար էր, կեպարներն էլ ճիշտ էին ընտրված: Այսպիսի նախաձեռնությունները պետք է շատ լինեն, որպեսզի չկտրվի կապը մեր արմատների հետ, որպեսզի միշտ վերադառնանք մեր արմատներին ու պահպանենք արժեքավորը»,-ասաց նա:
Նաիրա Նիազյանը շեշեց, որ նախագիծը շարունակական բնույթ է կրելու և ցանկացողները կարող են կերտել Թումանյանի ընտանիքի անդամների կերպարները և մասնակցել Մոսկվայում և Թբիլիսիում կայանալիք ցուցադրություններին: