211652_close_icon
views-count32793 դիտում article-date 19:19 02-06-2019

Ավտովթար Արմավիրի մարզում. «Արմավիր» քաղաքի «Կապույտ կամուրջ» կոչվող հատվածում բախվել են Audi A6-ը, ՎԱԶ-21140-ը և Freightliner Columbia բեռնատարը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաներում, Արմավիր քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Կապույտ» կոչվող կամրջի հատվածում բախվել են Արմավիրի մարզի Խանջյան գյուղի բնակիչ, 54-ամյա Անդրանիկ Շաքրիկյանի վարած ՎԱԶ-21140 մակնիշի 34 RՍ 090 համարանիշի, Արմավիրի մարզի Հացիկ գյուղի բնակիչ, 25-ամյա Գոռ Մանուկյանի վարած Audi A6 մակնիշի 35 FA 264 համարանիշի, և Վեդի քաղաքի բնակիչ, 37-ամյա Աշոտ Մխիթարյանի վարած Freightliner Columbia բեռնատար մակնիշի 075 AG 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Շաքրիկյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր