Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը․ կա վիրավոր․ բեռնատարը մասամբ հայտնվել է ճահճուտի մեջ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։05-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 23 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 69-ամյա Սամվել Լ․-ի վարած «ՎԱԶ 2102» մակնիշի և 28-ամյա Արմեն Ս․-ի վարած «FAW» մակնիշի ասֆալտով բարձված բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է ճահճուտի մեջ ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2102»-ի վարորդ Սամվել Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկներ Սարգիս Ստեփանյանը և Մարինե Մհերյանը։
Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Մոնիկա Զաքարյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։