6574 դիտում
23:32 02-06-2019
Իրան. Պարսից ծոցում արձակած առաջին փամփուշտը նավթի գները կթռցնի
Պարսից ծոցում Իրանի և ԱՄՆ-ի միջև ցանկացած բախում կսադրի նավթի գների աճը՝ մեկ բարելի համար 100 դոլարից ավել: Նման կանխատեսում է արել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարի և հոգևոր առաջնորդի ռազմական խորհրդական Յահյա Ռահիմ Սավաֆին:
Պարսից ծոցում արձակած առաջին փամփուշտը նավթի գները կբարձրացնի 100 դոլարից ավել: Սա Եվրոպայի, Ամերիկայի և ԱՄՆ-ի, վերջինիս դաշնակիցներ Ճապոնիայի և Հարավային Կորեայի համար անտանելի վիճակ կստեղծի», ասել է խորհրդականը:
Նրա կարծիքով, ԱՄՆ-ը հրաշալի գիտակցում է, որ տարածաշրջանում տեղակայված ամերիկյան զորքերը գտնվում է Իրանի հրթիռային խոցելիության սահմաններում:
Միգուցե դա է պատճառը, որ Վաշինգթոնը պատրաստ է բանակցությունների գնալ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ երկխոսությունը կարող է սկսվել առանց որևէ նախապայմանների, սակայն դրա համար Իրանի ղեկավարությունը պետք է «նորմալ վարքագիծ» դրսևորի»:
Նմանատիպ նյութեր
2162 դիտում
09:36 13-05-2015
Պարսից ծոցում ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել
1474 դիտում
20:32 13-05-2015
Պարսից ծոցում ամերիկյան կործանիչ է պայթել
8322 դիտում
22:33 18-06-2017
Իրանը և Չինաստանը զորավարժություններ են անցկացնում Պարսից ծոցում
Այս բաժնից
1312 դիտում
09:30 09-02-2025
Թրամփն ու Պուտինը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցը
1036 դիտում
23:55 08-02-2025
Կարող ենք զարգանալ, հասնել բարձունքի գագաթին․ Փեզեշքիանը պնդում է՝ պատժամիջոցները Իրանի համար խոչընդոտ չեն
1171 դիտում
22:53 08-02-2025
Թրամփը մտադիր չէ արքայազն Հարիին ԱՄՆ-ից «դուրս շպրտել». New York Post