211652_close_icon
views-count988 դիտում article-date 20:32 13-05-2015

Պարսից ծոցում ամերիկյան կործանիչ է պայթել

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Boeing F/A-18F Super Hornet կործանիչը թռիչքից կարճ ժամանակ անց պայթել է Պարսից ծոցում: Ինքնաթիռի անձնակազմի երկու անդամներին հաջողվել է «կատապուլտ» օգտագործել եւ փրկվել: Նրանք վնասվածքներ են ստացել, որոնք կյանքին չեն սպառնում: Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառը տեխնիկական թերությունն է եղել: Հիշեցնենք, որ Boeing F/A-18F Super Hornet կործանիչներով ավիահարվածներ են հասցվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ Սիրիայում եւ Իրաքում տեղակայված դիրքերին:

Նմանատիպ նյութեր