211652_close_icon
views-count1925 դիտում article-date 09:36 13-05-2015

Պարսից ծոցում ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերին պատկանող Boeing F/A-18F Super Hornet կործանիչը վթարի է ենթարկվել Պարսից ծոցում USS «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրից օդ բարձրանալուց անմիջապես հետո: Այդ մասին հայտնել է ԱՄՆ ՌՕՈՒ մամլո ծառայությունը: Տեղեկությունների համաձայն՝ կործանիչի օդաչուները փրկվել են կատապուլտի շնորհիվ՝ ստանալով միայն թեթև վնասվածքներ: Պենտագոնը հետաքննություն է սկսել փաստի առթիվ՝ նշելով, որ կործանիչի վթարի մեջ թշնամական գործողություններ չի տեսնում: Պարսից ծովածոցում գտնվող «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրից հաճախակի թռիչքներ են իրականացնում մարտական ինքնաթիռները, որոնք հարվածներ են հասցնում Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին:

Նմանատիպ նյութեր