211652_close_icon
views-count3439 դիտում article-date 23:59 01-06-2019

Ուորեն Բաֆեթի հետ ճաշելու իրավունքն այս տարի վաճառվել է 4.57 մլն դոլարով

Ամենամյա աճուրդը, որն անցկացվում է eBay առցանց աճուրդում, Berkshire Hathaway ընկերության հիմնադիր Ուորեն Բաֆեթի հետ ճաշելու իրավունքը վաճառվել է 4.57 մլն դոլարով: Հաղորդում է [url=https://www.reuters.com/article/us-buffett-lunch/warren-buffett-charity-lunch-fetches-record-4-57-million-winning-bid-idUSKCN1T238Y]Reuters [/url]գործակալությունը։ Աճուրդը շահողը, որը նախընտրել է իր ինքնությունը գաղտնի պահել, այժմ կարող է ևս 7 մարդու հրավիրել Smith & Wollensky ռեստորան, որը գտնվում է Նյու Յորքի կենտրոնում: Աճուրդի պայմաններով՝ հաղթողը ամերիկացի ներդրողի հետ հանդիպմանը կարող է ցանկացած հարց տալ նրան: Արգելվում է միայն հարցնել Բաֆեթի առաջիկա գործնական ծրագրերի մասին: Այս աճուրդն անցկացվում է 2000 թվականից: Նախորդ առավելագույն ցուցանիշը գրանցվել է 2012-ին և 2016-ին, երբ անհայտ անձինք Բաֆեթի հետ ճաշելու համար 3․456․789 դոլար են վճարել: Նվազագույն ցուցանիշը գրանցվել է 2001-ին, երբ ճաշկերույթն արժեցել է 18․000 դոլար:

Նմանատիպ նյութեր