10186 դիտում
23:43 01-06-2019
Լոս Անջելեսում 8 հայ է ձերբակալվել բանկային մեքենայության մեղադրանքով
Լոս Անջելեսում 8 հայ է ձերբակալվել բանկային մեքենայության մեղադրանքով: Այս մասին տեղեկությունը [url=https://www.ice.gov/news/releases/8-residents-los-angeles-san-fernando-valley-arrested-check-kiting-scheme-allegedly]հրապարակված է[/url] Իմիգրացիոն և մաքսային իրավակարգի ծառայության կայքում:
Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ մեղադրյալները բանկային հաշիվներ են օգտագործել, որպեսզի չեկ դուրս գրեն խաբեության ճանապարհով ստացված այլ բանկային հաշիվների վրա: Պատասխանողները ենթադրաբար կիրառել են բանկային կանոնները, ինչը նրանց թույլ է տվել գումար փոխանցել մի հաշվից մյուսին, ապա անմիջապես գումարը հանել են բանկոմատներում Լաս Վեգասի խաղատներում կամ այլ վայրերում: Այդպիսով նրանք խաբեության ճանապարհով 331 հայկական անձնագրեր են օգտագործել «Bank of America»-ից ավելի քան 1,5 մլն դոլար գողանալու համար:
Ձերբակալվել են 48-ամյա Արա Մալխասյանը, 38-ամյա Սմբատ Խեչումյանը, 45-ամյա Սվետա Խեչումյանը (Սմբատ Խեչումյանի քույրն ու Արա Մալխասյանի կինը), 30-ամյա Հարություն Պետրոսյանցը, 34-ամյա Արթուր Հարությունյանը, 38-ամյա Խաչատուր Չոբանյանը, 49-ամյա Ջիվան Հախնազարյանն ու 37-ամյա Արման Գրիգորյանը:
Եվս մեկը՝ 29-ամյա Արտակ Հոխոյանը, համաձայնել է հանձնվել իշխանություններին:
Նրանց մինչև 30 տարվա ազատազրկում է սպառնում:
Նմանատիպ նյութեր
8064 դիտում
16:49 02-06-2019
Լոս Անջելեսում մեքենայությունների միջոցով բանկերից 1,5 մլն դոլար հափշտակելու մեղադրանքով 8 հայ է ձերբակալվել
Այս բաժնից
1087 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1177 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1057 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ