Փարիզում արքայադուստր Դիանայի պատվին հրապարակ կանվանակոչեն
Ալմա կամրջի տակով անցնող թունելի կողքին գտնվող հրապարակը, որտեղ 1997թ. ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է արքայադուստր Դիանան, կանվանակոչվի նրա անունով:
Ինչպես նշում է [url=https://www.tatler.ru/royals/v-chest-princessy-diany-nazovut-ploschad-v-parizhe]Tatler[/url]-ը, ի սկզբանե իշխանությունները ցանկանում էին հրապարակն օպերային հայտնի երգչուհի Մարիա Կալասի պատվին անվանակոչել, սակայն ինչ-ինչ պատճառներով դա չեն արել:
Այժմ Փարիզի քաղաքային խորհուրդը պետք է քվեարկություն անցկացնի և որոշի՝ արդյոք հրապարակին պետք է Ուելսի արքայադուստր Դիանայի անունը տալ:
Հիշեցնենք, որ արքայազն Չարլզի առաջին կինը՝ արքայազն Ուիլյամի և արքայազն Հարիի մայրը, զոհվել է 1997թ. օգոստոսի 31-ին: Նրա հետ մեքենայում է եղել սիրեկանը՝ մեծահարուստ Դոդի ալ Ֆայեդը: