Արքայադուստր Դիանայի զգեստները կրկին աճուրդի կդրվեն
Արքայադուստր Դիանայի զգեստները Julien’s Auctions բարեգործական աճուրդում կրկին վաճառքի կհանվեն:
Զգեստների հեղինակը եղել է արքայադստեր մտերիմ ընկերուհի Քեթրին Ուոքերը: Հավաքածուն նախկինում վաճառվել էր Լոնդոնի Christie’s աճուրդում` Դիանայի մահից 1 ամիս առաջ:
Ներկայում զգեստների անանուն գնորդները իրենց լոտերը կցուցադրեն Բևերլի Հիլզի աճուրդում՝ դեկտեմբերի 5-ին:
Փորձագետները գնահատել են հավաքածուն 80 000 դոլար: