Արքայադուստր Դիանայի զգեստը աճուրդում վաճառվել է 200 հազար դոլարով. ֆոտո
Արքայադուստր Դիանայի զգեստը Julien's աճուրդում վաճառվել է 200 հազար դոլարով: Մեկնարկային գինը եղել է 30 հազար դոլար: Զգեստը արքայադստեր համար Versace նորաձևության տունը ստեղծել է 1991թ-ին:
Ի դեպ սա առաջին զգեստն է, որ դիզայներ Ջիաննի Վերսաչեն պատրաստել էր արքայադուստր Դիանայի համար:
Նշենք, որ Լեդի Դին այդ զգեստով հայտնվել է Harper’s Bazaar ամսագրի շապիկին: