3360 դիտում
18:20 01-06-2019
Նախագահի հրամանագրերով նշանակվել են նախարարներ
Նախագահ Արմեն Սարգսյանը 5 նախարար նշանակելու վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագրեր․
Հակոբ Արշակյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ ազատելով նրան տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից։
Սուրեն Պապիկյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ ազատելով նրան տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից։
Արայիկ Հարությունյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ ազատելով նրան կրթության և գիտության նախարարի պաշտոնից։
Տիգրան Խաչատրյանին նշանակել էկոնոմիկայի նախարար՝ ազատելով նրան տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից։
Էրիկ Գրիգորյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար՝ ազատելով նրան բնապահպանության նախարարի պաշտոնից:
Նմանատիպ նյութեր
4048 դիտում
11:41 16-10-2018
Նախագահի հրամանագրերով Գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարներ են նշանակվել
24570 դիտում
16:56 20-04-2018
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ նախարարներ են նշանակվել
42441 դիտում
15:44 19-04-2018
ՀՀ նախագահի հրամանագրերով ևս 3 նախարարներ վերանշանակվել են
Այս բաժնից
1210 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1033 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
844 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել