4066 դիտում
11:41 16-10-2018
Նախագահի հրամանագրերով Գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարներ են նշանակվել
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գեղամ Գևորգյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնում։
Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Գեղամ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել գյուղատնտեսության նախարար»։
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Տիգրան Խաչատրյանը (լուսանկարում՝ ձախից) նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Տիգրան Խաչատրյանին նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար»,-ասված է նախագահի հրամանագրում։
Նմանատիպ նյութեր
3369 դիտում
18:20 01-06-2019
Նախագահի հրամանագրերով նշանակվել են նախարարներ
24582 դիտում
16:56 20-04-2018
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ նախարարներ են նշանակվել
42453 դիտում
15:44 19-04-2018
ՀՀ նախագահի հրամանագրերով ևս 3 նախարարներ վերանշանակվել են
Այս բաժնից
952 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
526 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
817 դիտում
19:21 22-01-2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը