1263 դիտում
15:06 01-06-2019
Ամե՜ն օրն է նրանցը, ամեն ժամը, ամեն վայրկյանը. ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի ուղերձը՝ երեխաների տոնի կապակցությամբ
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղելերեխաների միջազգային օրվա կապակցությամբ, որում ասվում է.
«Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Պաշտոնապե՜ս: Իսկ ոչ պաշտոնապես, յուրաքանչյուրիս սրտի կանչով ու սիրո չափով, ամե՜ն օրն է նրանցը, ամեն ժամը, ամեն վայրկյանը:
Երեխաները ոչ միայն մեր ապագան են, այլև՝ ներկան, և ամեն պահի է ամեն ինչ արվում երեխաների համար:
Մենք ոչ միայն կառուցում ենք այն երկիրը, որտեղ երջանիկ են լինելու մեր երեխաները, այլև մեր ամենօրյա վարքն ու գործը, մեր նպատակներն ու աշխատանքը չափում ենք երեխաների գնահատականով: Եվ երջանիկ է նա, ով արժանանում է այդպիսի գնահատանքի:
Շնորհավորում եմ երեխաներին ամենապայծառ ու արևային տոնի առթիվ:
Շնորհավորում եմ բոլոր ծնողներին, տատիկներին ու պապիկներին:
Մաղթում եմ երեխաների հետ կապված բոլոր ցանկությունների ու ծրագրերի կատարյալ իրագործում և հավաստում, որ ոստիկանությունն ամեն ինչ կանի, որպեսզի մեր երկիրը դրա ամենաբարի ու հուսալի վայրը լինի աշխարհում և՜ այսօր, և՜ ապագայում»։
Նմանատիպ նյութեր
54215 դիտում
19:21 10-10-2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Արման Պապյանը նշանակվել է ոստիկանության կենտրոնական բաժնի պետ
Այս բաժնից
1144 դիտում
23:29 08-01-2025
Հայաստան է ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը
829 դիտում
22:51 08-01-2025
Ընտանեկան փոդքասթի երկրորդ թողարկմանը անդրադարձ կատարեցի Ադրբեջանից հնչող որոշ հայտարարությունների․ Փաշինյան
1024 դիտում
22:38 08-01-2025
Երևանի քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վրա