211652_close_icon
views-count3114 դիտում article-date 11:30 01-06-2019

Խաղաղ ակցիան փորձ արվեց ճնշել իշխանությունների կողմից՝ Սորոսի պատվերով և հրահանգով. «ՎԵՏՕ» շարժմանը հետ պահել չի հաջողվելու. հայտարարություն

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարություն է տարածել երեկ «Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստան»–ի գրասենյակի դիմաց անցկացրած բողոքի ակցիայի վերաբերյալ։ Հայտարարությունում ասվում է. «Մայիսի 31-ին Սորոսի գրասենյակի դիմաց «ՎԵՏՕ» շարժման խաղաղ, քաղաքացիական ակցիան փորձ արվեց խաթարել ոստիկանական աննորմալ քանակությամբ շատ ուժերի կուտակման միջոցով: Հայտարարում ենք, որ չի հաջողվելու «ՎԵՏՕ» շարժմանը հետ պահել, ստիպել նահանջել մեր օրակարգից. մենք շարունակելու ենք մեր ակցիաները օտարերկրյա գործակալական ցանցի դեմ նույնիսկ այն դեպքում, եթե կառավարություն և ԱԺ ներթափանցած գործակալական ցանցը որոշի Սորոսի գրասենյակը ճանաչել հատուկ պահպանվող տարածք, ինչը մայիսի 31-ին արդեն հասկացանք, որ այդքան էլ անիրատեսական չէ: Մայիսի 31-ի ակցիայից հետո փաստում ենք հետևյալը. 1. Ապացուցվեց, որ Հայաստանում պաշտպանված չեն դատարանները, Ազգային ժողովը, քանի որ դրանք կարելի է շրջափակել կամ փակել, բայց գերպաշտպանված է Սորոսի գրասենյակը, որը պահպանում են ոստիկանական մեծաքանակ ուժեր՝ չթողնելով նույնիսկ մոտենալ այդ կառույցին: 2. Ժողովրդավարական երկրում օրենքի շրջանակներում իրականացվող խաղաղ, քաղաքացիական ակցիան փորձ արվեց ճնշել իշխանությունների կողմից՝ Սորոսի պատվերով և հրահանգով: 3. Իշխանությունների կողմից ՀՀ իրավապահ համակարգը ծառայեցվեց Սորոսին և վերջինիս գործակալական ցանցին, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: 4. Հիմնավորվեց, որ Սորոսի գրասենյակի, ինչպես նաև դրա ղեկավար Լարիսա Մինասյանի նկատմամբ հանրային որևէ վստահություն չկա, հակառակը կա հանրային պահանջ՝ այն փակելու, ուստի վերջինս փորձում է պաշտպանվել ոստիկանական ուժերի միջոցով: Փաստացի, իրեն քաղաքացիական հասարակության պաշտպան համարող կառույցը պաշտպանվում է քաղաքացիական հասարակությունից ոստիկանների միջոցով: 5. Ապացուցվեց, որ իշխանությունն այնքան է թուլացել, որ օտարերկրյա գործակալներին սկուտեղի վրա մատուցում է արդեն ՀՀ պետականության կարևորագույն օղակներից մեկը՝ իրավապահ համակարգը՝ ոստիկանությանը դարձնելով Սորոսի գրասենյակը սպասարկող մարմին: Հաշվի առնելով վերոնշյալը՝ մենք հապաղելու ժամանակ և իրավունք չունենք: «ՎԵՏՕ»-ն հայտարարում է՝ երկուշաբթի` հունիսի 3-ին, ժամը 15:00-ին Սորոսի գրասենյակն արգելափակելու հաջորդ ակցիան իրականացնելու մասին: Բազմաթիվ մարդկանց աջակցությունը մեզ ոգևորում է: «ՎԵՏՕ»-ն շարունակելու է իր ակցիաները և ավելի մեծ թափով, ոչինչ չի կարող կանգնեցնել մեզ մեր երկրի պետականությունն ու ազգային արժեքները կոտրել փորձող օտարերկրյա գործակալական ցանցն արմատախիլ անելու հարցում: Վերջնագիր երկիրը տվող օտարներին «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժում»։

Նմանատիպ նյութեր