Ուժի մեջ է մտել ՌԴ-ից Ուկրաինա վառելիքի արտահանման արգելանքի մասին օրենքը
Ռուսաստանում հունիսի 1-ից ուժի մեջ է մտել Ուկրաինա ռուսական նավթամթերքի ու ածխի արտահանման արգելքի մասին օրենքը։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti գործակալությունը։
Ըստ այդմ, այժմ ՌԴ-ից Ուկրաինայի տարածք առևտրային բենզին, ինչպես նաև դիզելային վառելիք, բութան և այլ գազեր հնարավոր կլինի արտահանել միայն ՌԴ տնտեսական զարգացման նախարարության հատուկ թույլտվությամբ։
Բացի այդ, յուրաքանչյուր ամիս վերանայվելու է արտահանվող նավթամթերքի ծավալը։