Ուկրաինայում ուժի մեջ է մտել ռուսական ուժային կառույցների մասին ֆիլմերն արգելող օրենքը
Հունիսի 2-ից Ուկրաինայում ուժի մեջ է մտել օրենքը, որն արգելում է ցուցադրել ռուսական ուժային կառույցների մասին քարոզող ֆիլմերն ու սերիալները, հաղորդում է Ria Novosti-ն:
Օրենքը տարածվում է 1991 թվականից հետո նկարահանված բոլոր վարձույթով ֆիլմերի և 2014 թվականից արտադրված ռուսական ռազմական թեմատիկայով կինոարտադրանքի վրա:
Ռուս ռեժիսորներն արդեն իրենց բողոքն են արտահայտել Ուկրաինայի իշխանություններին, սակայն սատարում չեն ստացել ռուսական իշխանությունների կողմից: