211652_close_icon
views-count4890 դիտում article-date 20:33 31-05-2019

Քրեական հետապնդման սկիզբ են հանդիսացել Վիկիլիքսի հրապարակումները. Արմեն Գևորգյան. NEWS.am

Վերջերս ԱՄՆ կառավարությունը նոր՝ ավելի լուրջ մեղադրանքներ է առաջադրել Վիկիլիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժին՝ գաղտնի բնույթ ունեցող տեղեկատվության հրապարակման և տարածման դրվագի հետ կապված։ ԱՄՆ կառավարությունը, ըստ էության, պնդում է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում և Վիկիլիքսը համարում է ապօրինի տեղեկատվության աղբյուր։ Այս փաստը մեզ համար ավելի ուշագրավ է դառնում այն առումով, որ Հայաստանում Վիկիլիքսի հրապարակումների հիման վրա մեղադրանք է առաջադրվել նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին։ Ընդ որում, Հայաստանն առայժմ առաջին և միակ երկիրն է, որ հիմնվելով Վիկիլիքսի տեղեկությունների վրա, մեղադրանք է առաջադրել։ [url=https://news.am/arm/news/515870.html?fbclid=IwAR3RSuPXkyE2Xv0duSOJIvRNeKTLRpQLTyR_ksPpYJY-ykrJgj3sSre8RgI]NEWS.am[/url]-ը Արմեն Գևորգյանի հետ զրուցել է Վիկիլիքսի տեղեկությունների հիման վրա մեղադրանք առաջադրելու և այն մասին, թե արդյոք Վիկիլիքսի նյութերը կարող են օգտագործվել, օրինակ, մեր պաշտոնատար անձանց վեթինգի ենթարկելու նպատակով։ Որքանով hիշում եմ, Ձեզ մեղադրանք առաջադրելու օրերին քննչական մարմնի ղեկավարությունը սկզբում ընդունում էր Վիկիլիքսի հետ առաջադրված մեղադրանքի կապի մասին փաստը, այնուհետև սկսեց հերքել։ Ինչպե՞ս կբացատրեք նախաքննական մարմնի նման պահվածքը։ Դիտարկումը ճիշտ է։ Իսկապես, 2018թ․օգոստոսի 3-ին Հանրային հեռուստատեսության եթերում տված հարցազրույցի ժամանակ ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը հայտարարեց այդ ժամանակ ինձ առաջադրված մեղադրանքիև Վիկիլիքսի հրապարակումների կապի մասին։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/515870.html?fbclid=IwAR3RSuPXkyE2Xv0duSOJIvRNeKTLRpQLTyR_ksPpYJY-ykrJgj3sSre8RgI]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր