2222 դիտում
22:04 31-05-2019
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել վրացի գործընկերոջ հետ
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխայիլ Բատիաշվիլիին։
Նախարարները հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, Վրաստանում հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցներում լեզվի դասավանդման, ուսուցիչների վերապատրաստման և դասագրքերի մատակարարման վերաբերյալ: Կողմերը պայմանավորվել են, որ Վրաստանի դպրոցներում հայերեն դասավանդող ուսուցիչների որակավորման բարձրացման նպատակով հայկական կողմը մասնագետներ կտրամադրի։
Անդրադարձ է եղել նաև բուհական և գիտության բնագավառում համագործակցության հարցերին, մասնավորապես, արհեստական բանականության ոլորտում փոխգործակցությանը: Երկու երկրների կրթության պատասխանատուները քննարկել են նաև տարբեր ոլորտներում աշխատանքային խմբերի ստեղծման հնարավորությունը՝ փորձի փոխանակման և առկա խնդիրների լուծման նպատակով:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ամառային դպրոցների հարցը. Արդյունքում` օգոստոսին մի քանի տասնյակ վրացի աշակերտներ կայցելեն Հայաստան, մասնավորապես, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, իսկ ՀՀ աշակերտները կլինեն Վրաստանի ամառային դպրոցներում: Անդրադարձ է եղել նաև ինժեներական լաբորատորիաների պատանեկան ծրագրերի հայաստանյան հաջողված փորձին և դրանք Վրաստանում ներդնելու հնարավորություններին:
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է նաև Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոց, ծանոթացել կրթօջախի գործունեությանը, գեղարվեստական գրքեր նվիրել դպրոցի գրադարանին։ Գրադարանի աշխատակիցները, երախտագիտություն հայտնելով նախարարին, նշել են, որ հենց մանկական գեղարվեստական գրքերի կարիք գրադարանը շատ ուներ։
Նմանատիպ նյութեր
5303 դիտում
18:57 11-05-2018
Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության և գիտության նախարար
9552 դիտում
18:27 23-10-2018
Աջ ղեկով մեքենաների վարորդների իրավունքերի հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել վրացի գործընկերոջ հետ
Այս բաժնից
562 դիտում
19:04 25-04-2024
Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը
475 դիտում
18:59 25-04-2024
Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
406 դիտում
18:47 25-04-2024
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ