8939 դիտում
13:21 31-05-2019
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մելինե Դալուզյանը դանակահարվել է՝ Ամստերդամում վնասազերծելով կողոպտիչներին
Արթուր-Լիպարիտ Պետրոսյանն ի ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երկու դիմակավորված անձ, զինված դանակով, երեկ ցերեկը Ամստերդամի կենտրոնում փորձել են թալանել Albert Heijn սուպերմարկետի դրամարկղը՝ սպառնալով աշխատողին։ Մելինեն այդ պահին գնումներ էր կատարում, և տեսնելով տեղի ունեցածը՝ աշխատողին օգնության է ասել, տապալել գողերին։
Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր և ձերբակալել նրանց։ Ցավոք, մինչ ոստիկանությունը տեղ կհասներ, հանցագործներից մեկը հաջողացրել է դանակով խորը հարվածներ հասցնել Մելին կրծքավանդակի ու մեջքի շրջանում։ Այնուամենայնիվ, Մելն անգամ վիրավոր վիճակում թույլ չի տվել նրանց փախչել։
Մելն այժմ հոսպիտալում է, վիճակը՝ ստաբիլ։ Կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։ Հոլանդական ԶԼՄ-ները հերոսական են որակում նրա արարքը։
Հ.Գ. Մել Դալուզյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու ռեկորդակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր է, որ ներկայացրել է Հայաստանը։ Տրանսգենդեր ատլետը քաղաքական ապաստան է ստացել և երեք տարի է՝ բնակվում է Նիդեռլանդներում»։
Նմանատիպ նյութեր
18251 դիտում
11:52 16-03-2020
Վերջապես կարող եմ ասել. 2 շաբաթ Ծաղկաձորում մեկուսացված լինելուց հետո շատ բան կա պատմելու. Մելինե Մելիքյան
Այս բաժնից
5553 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը
661 դիտում
23:32 24-04-2024
Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ