Արցախի ընտրություններում Փաշինյանը կսատարի՞ Արայիկ Հարությունին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է հարցին, որ որպես թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններում իրեն սատարելո՞ւ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գիտեք, էթիկապես ճիշտ չեմ համարում այդ մասին հիմա խոսել: Կարող եմ մի բան հստակ ասել՝ Արցախի ներկա և ապագա բոլոր իշխանությունները պետք է շատ ջերմ և փոխհամաձայնեցված հարաբերություններ ունենան ՀՀ իշխանությունների հետ:
Մենք երկու պետություն ենք, մեկ՝ հայրենիք: Այս սկզբունքով պետք է առաջնորդվի յուրաքանչյուր պետական բարձրաստիճան հայ պաշտոնյա: Դա իմ խորին համոզմունքն է»,- պնդել է Հարությունյանը:
Ինչ վերաբերում է իր հաղթանակին, Հարությունյանն ասել է. «Բազմիցս հայտարարել եմ, որ ընտրապայքարը պետք է ծավալվի ծրագրերի միջև: Ինչքանով կապահովվի իմ հաղթանակը, միանշանակ կախված կլինի, թե որքանով ընդունելի կլինեն այն ծրագրերը, որը կներկայացնեմ Արցախի ժողովրդին»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]