3829 դիտում
23:30 26-01-2020
Արայիկ Հարությունյան. Նորաստեղծ քաղաքական ուժը Արցախի ընտրություններում կսատարի ինձ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունն այսօր հրավիրած արտահերթ համաժողովում սպասվող նախագահական ընտրություններին իմ թեկնածությունը պաշտպանելու միաձայն որոշում կայացրեց:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Նորաստեղծ քաղաքական ուժն ընդունել է նաեւ խորհրդարանական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցության հետ դաշինքով մասնակցելու մեր առաջարկը:
Խորին շնորհակալություն եմ հայտնում իմ թեկնածության նկատմամբ դրսևորած բարձր վստահության համար:
Չեմ թաքցնի իմ ներքին համակրանքը «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունը ձևավորած եւ նրանում ներգրավված երիտասարդների հանդեպ, որոնք կարճ ժամանակում աչքի ընկան իրենց բարձր ինտելեկտով, այն նպատակին ծառայեցնելու կարողությամբ եւ կազմակերպվածությամբ:
Կարծում եմ՝ «Ազատ հայրենիք» կուսակցության հետ դաշինքով հանդես գալը նոր քաղաքական կերպարներ կբերի ասպարեզ՝ միաժամանակ երիտասարդության ներուժն ի սպաս դնելով Արցախի հզորացմանը եւ դրանով առավել արդյունավետ դարձնելով մեր համատեղ աշխատանքը»,- նշել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2389 դիտում
09:37 31-05-2019
Արցախի ընտրություններում Փաշինյանը կսատարի՞ Արայիկ Հարությունին․ «Ժողովուրդ»
4197 դիտում
20:15 06-02-2020
«Շարժում-88» կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններում կսատարի Արայիկ Հարությունյանին
Այս բաժնից
823 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
928 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor
751 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի