«Լիվերպուլի» ավտոբուսը լռվել է Մադրիդի թունելներից մեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մադրիդում «Լիվերպուլի» ավտոբուսի հետ կապված միջադեպ է գրանցվել:
Անգլիական թիմը ժամանել է Իսպանիայի մայրաքաղաք՝ հուլիսի 1-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը:
Մերսիսայդցիների ավտոբուսը լռվել է «Ատլետիկոյի» «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնի մոտ գտնվող թունելում և այդպես մնացել մոտ մեկ ժամ:
Թիմն այդ պահին ավտոբուսում չի եղել: Միայն մեկ ժամ անց է ավտոբուսը կարողացել հեռանալ:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի եզրափակիչ «Լիվերպուլ»-«Տոտենհեմ» հանդիպումը կկայանա հունիսի 1-ին: