211652_close_icon
views-count1421 դիտում article-date 17:53 30-05-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մայիսի 29-ին, ժամը 05.00-ին, Երևանի Սախարովի հրապարակում իրար են բախվել «Հունդաի» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ. «Ինֆինիտի»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 29-ին, ժամը 12.00-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 82-ամյա քաղաքացի և հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է մայիսի 28-ին Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի մոտակայքում, անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 29-ին, ժամը 14.00-ին, Երևանի Մամիկոնյանց և Շիրվանզադե փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 69-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 29-ին, ժամը 20.50-ին, Երևանի Ն.Զարյան և Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան և «ԻՌԲԻՍ» մոտոցիկլը. 22-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 29-ին, ժամը 12.25-ին, Երևանի Անդրանիկի փողոցում իրար են բախվել անհայտ ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 30-ամյա ուղևորուհին տեղում շտապօգնության խմբի կողմից բուժօգնություն է ստացել և հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 29-ին, ժամը 16.30-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 62-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 29-ին, ժամը 10.10-ին, Երևանի Գայի պողոտայի և Մոդովական փողոցի խաչմերուկում «Հագեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 29-ին, ժամը 08.30-ին, Երևանի Խուդյակովի փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև մեքենաները բախվել են ճամփեզրի տան պատին և բակում գտնվող «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի թափքին, ինչի հետևանքով «Ֆորդ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 29-ին, ժամը 08.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ԳԱԶ-2705», «Ռենջ Ռովեր» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 29-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 14-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթյա արգելապատնեշին և շրջվել. վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 30-ին, ժամը 01.20-ին, ոստիկանության Էրեբունու բաժնից ստացվել է հեռախոսագիր, որ մայիսի 29-ին, ժամը 19.25-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց է դիմել 28-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է մայիսի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի «Մարիոթ» հյուրանոցային համալիրի մոտակայքում ամենագնաց (կվադրոցիկլ) վարելիս ընկնելու հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 29-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Սևանի փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր