1689 դիտում
23:19 29-05-2019
Սոֆիայի Ֆրանսիական ինստիտուտում ցուցադրվել է Երևանի Թումո կենտրոնի մասին պատմող տեսաֆիլմ
Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահության շրջանակներում Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը մայիսի 27-ին Սոֆիայի Ֆրանսիական ինստիտուտում կազմակերպեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների միջև համագործակցության հեռանկարները» խորագրով տեղեկատվական-մշակութային միջոցառումը:
Միջոցառմանը ներկա էին ԲՀ նախագահի աշխատակազմի, ԲՀ փոխվարչապետի գրասենյակի և ԲՀ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Սոֆիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպաններ և դիվանագետներ, գիտնականներ և հասարակական գործիչներ, լրագրողներ, ՏՏ ընկերությունների փորձագետներ և գործարարներ: Ներկա էին նաև Բուլղարիայի հայկական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:
ԲՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդես եկավ համապարփակ ներկայացմամբ՝ ներկաներին տեղեկացնելով ՖՄԿ-ում նախագահությունը ստանձնելուց ի վեր Հայաստանի կողմից իրականացված հիմնական միջոցառումների, տեղի ունեցած կարևոր զարգացումների մասին: Դեսպանը ներկայացրեց նաև ընթացիկ տարվա երկրորդ կեսին Հայաստանում ծրագրված ՏՏ ոլորտի հիմնական միջոցառումները՝ կոչ անելով ակտիվ մասնակցություն ցուցաբերել դրանցում:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին Հայաստանը ներկայացնող, ինչպես նաև Երևանի Թումո կենտրոնի մասին պատմող տեսաֆիլմեր:
Այնուհետև երաժշտական կատարումներով հանդես եկան բուլղարահայ ճանաչված երգիչ և երգահան Հայկաշոտ Աղասյանը և իր ղեկավարած մանկական երգչախումբը, բուլղարահայ երգչուհի Ալիս Ինջեյանը, Երևանից ժամանած ջազային կատարողներ Նառա Առաքելյանը և Երվանդ Մարգարյանը: Միջոցառման վերջում կազմակերպվեց ընդունելություն, որի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան համտեսելու հայկական գինին և կոնյակը: Միջոցառմանն իր ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը բերեց ՀԲԸՄ Սոֆիայի մասնաճյուղը:
Նմանատիպ նյութեր
1141 դիտում
12:22 29-03-2023
Բուխարեստում ցուցադրվել է Արցախի ժողովրդի դժվարությունների ու խնդիրների մասին պատմող ֆիլմ
Այս բաժնից
547 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
424 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
427 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել