87405 դիտում
19:06 29-05-2019
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են բեռնատար ЗИЛ-ն ու Ford Transit-ը, իսկ հետո մխրճվել են բնակելի տան մեջ՝ փլուզելով առաստաղը, պատը, դարպասը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար–փլուզում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի 14 փողոցում՝ ժողովրդին հայտնի Ավանի գերեզմանների մոտ ավտովթար է տեղի ունեցել և ավտոմեքենաները մխրճվել են բնակելի տան տարածք՝ փլուզելով տան պատերը, առաստաղն ու երկաթե դարպասը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արման Սահակյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ բախվել են 44-ամյա Արթուր Ղարիբյանի վարած ЗИЛ MMZ 4502 մակնիշի 35 VՍ 477 համարանիշի և 28-ամյա Նարեկ Հարությունյանի վարած Ford Transit մակնիշի 061 ՍԼ 64 համարանիշի ավտոմեքենաները, ինչից հետո էլ 2 ավտոմեքենաները առաջ են ընթացել և մխրճվել թիվ 14 փողոցի 65 տան տարածք:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ովքեր սահմանազատել են տարածքը, հատուկ հենասյուներ դրել փլուզվող առաաստաղի տակ, որպեսզի ավտոմեքենաները դուրս բերվեն նշված տարածքից:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատախանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ավան վարչական շրջանի ղեկավարը և Գազպրոմ Արմենիա Երևանի ԳԳՄ ներկայացուցիչները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)