211652_close_icon
views-count48654 դիտում article-date 18:27 13-09-2019

Կասկադյորական վթար Երևանում. 19-ամյա վարորդը Նիվայով մխրճվել է բնակելի տան մեջ. տան պատն ու առաստաղը փլուզվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում; Ժամը 15։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 19-ամյա Հարություն Արշակյանը իր վարած Վազ 2121 մակնիշի 02 RM 011 համարանիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում մխրճվել է բնակելի տան մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրասվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածի հետևանքով տան պատն ու տանիքի որոշ հատված փլուզվել է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր