ՀՀ-ԵՄ երկկողմանի պլատֆորմի ձևաչափի վերաբերյալ վերապահումներ կան․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում նախատեսված է նաև ՀՀ-ԵՄ քաղհասարակությունների երկկողմանի պլատֆորմի ստեղծում: Եվ մինչ հունիսի 13-ը պետք է հայտնի լինի այդ պլատֆորմի վերջնական կազմը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներքին խմորումներ են առկա և քաղհասարակությունների ներկայացուցիչները դժգոհ են առաջարկված ձևաչափից:
Բանն այն է, որ ըստ ԵՄ կողմից ներկայացված կառուցվածքի, պլատֆորմի անդամները պետք է 9-ական լինեն՝ 3-ը քաղհասարակության ներկայացուցիչներ, 3-ը՝ արհմիություններից և 3-ը՝ գործատուների կազմակերպություններից:
Եվ հենց այս հարցում է տարակարծությունը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը չհերքեց, որ առաջարկված նման համամասնության շուրջ իսկապես քաղհասարակության ներկայացուցիչները վերապահումներ ունեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]