211652_close_icon
views-count5896 դիտում article-date 23:18 28-05-2019

Ձերբակալվել է ՌԴ-ում հայ գործարարի սպանության մեջ կասկածվող անձը

Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է 32-ամյա տղամարդ, ով կասկածվում է հայազգի գործարար Գևորգ Թումանյանի սպանության մեջ: «Նախաքննության նախնական տվյալներով՝ այդ մարդը երկար ժամանակ հակակրանք է ունեցել գործարարի հանդեպ: 2019 թվականի մարտի 14-ին կասկածյալը Բորիսովկա փողոցի բարձրահարկ շենքի բակում 3 անգամ կրակել է գործարարի վրա, որից հետո դիմել է փախուստի»,- հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն: Նշվում է, որ հանցագործություն կատարելիս կասկածյալի մեքենայում գտնվել է նրա հանցակիցը: Ցուցմունք տալուց ձերբակալված անձը հրաժարվել է: [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/14/1119800/]Հիշեցնենք[/url], որ Մերձմոսկովյան Միտիշչի քաղաքում մարտի 14-ին սպանվել էր գործարար Գևորգ Թումանյանը: РЕН ТВ հեռուստաալիքի տվյալներով, մարդասպանները սպասել էին տան մուտքի մոտ և հենց նա հայտնվել էր՝ կրակ էին բացել։ Սպանությունից հետո հանցագործները հեռացել էին իրենց սպասող Volkswagen մակնիշի ամենագնացով։ Մարմինը գտնելու մասին տեղեկատվությունը հաստատել էր Ռուսաստանի ՆԳՆ Մոսկովյան շրջանի գլխավոր վարչությունը։

Նմանատիպ նյութեր