211652_close_icon
views-count11421 դիտում article-date 15:19 15-06-2015

Գյումրիում ձերբակալվել է սպանության մեջ կասկածվող պայմանագրային զինծառայողը

Գյումրիում ձերբակալվել է 102 –րդ ՌԴ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Իվան Բ.-ն, ով կասկածվում է նույն ռազմաբազայում ծառայող զինվորի սպանության մեջ: Այս մասին հայտնում է Lifenews լրատվական գործակալությունը: Որոշ տեղեկությունների համաձայն` սպանությանը նախորդել է վիճաբանություն, որին մասնակցել է առնվազն 3 մարդ, ինչը պաշտոնապես դեռ չի հաստատվում։ Իսկ [url=http://tsayg.am/mainpage/12703-inslsl-bn-is-inse-.html]«Ցայգ»[/url] հեռուստաընկերության մեր գործընկերները դեպքի մասին հայտնում են, որ «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում վաղ առավոտից քննչական օպերատիվ խմբի կողմից կատարվում է դեպքի վայրի զննություն: Հիշյալ տարածքում ծառերի արանքում հայտնաբերվածը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Իվան Նովիկովն է: Ծնունդով Կրասնոդարի մարզից երիտասարդը 19 տարեկան էր: Իրավապահ մարմիններից չհաջողվեց որևէ մանրամասներ իմանալ դեպքի առթիվ, պարզաբանումներ չտվեց նաև Շիրակի մարզի ոստիկանապետ Գրիգոր Ամիրխանյանը: Դատաբժիշկ Լիպարիտ Ղուկասյանը սկսեց զննել Իվան Նովիկովի վերքերն ու երիտասարդին հասցված մարմնական վնասվածքները: Թեև այդ պահին պաշտոնական տեղեկություն չտրամադրվեց, սակայն պարզվեց, որ վնասվածքը հրազենային չէ, այլ կտրող- ծակող գործիքի միջոցով ամբողջությամբ բացվել է նրա որովայնը: Այնուհետ քննչական մարմնի կողմից ուսումնասիրվեցին և առգրավվեցին Նովիկովի մոտ հայտնաբերված իրերն ու որոշ փաստաթղթեր: Ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետ աշխատանքի հարցերով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչի խոսքերով, կա նախնական կասկածյալ, որն արդեն ձերբալկալված է և հարցաքննվում է իրավապահների կողմից: Ըստ շրջանառվող խոսակցությունների, կա նաև երկրորդ կասկածյալ, որի մասին պաշտոնական տեղեկատվություն ռուս պաշտոնյան առայժմ չի կարող տալ: Նա նշեց, որ դեռևս հարցաքննվում է մեկը: Իսկ ներկա պահին գործը գտնվում է հայկական կողմի վարույթում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, այսօր` հունիսի 15-ին, Գյումրի քաղաքում` «Մայր Հայաստան» արձանի հարևանությամբ գտնվող տարածքում` ՀՀ ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարևանությամբ, [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/15/56465/]հայտնաբերվել էր [/url]երիտասարդ տղայի դի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր