211652_close_icon
views-count65640 դիտում article-date 19:36 28-05-2019

Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. Վանաձորի փրկարարները, ոստիկաններն ու բժիշկները քաղաքի բոլոր կամուրջների մոտ որոնում էին ինքնասպանության պատրաստվող քաղաքացուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 28-ին՝ կեսօրին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի ու հայտնել, որ ինքը ինքնասպանություն գործելու նպատակով պատրաստվում է իրեն նետել Վանաձոր քաղաքի կայարանի հարևանությամբ գտնվող կամրջից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակում Լոռու մարզի փրկարարներն ու ոստիկանները, ժամանելով նշված վայր, այնտեղ չեն հայտնաբերել այդ քաղաքացուն: Տեղում փրկարարներն ու ոստիկանները բաժանվել են մի քանի խմբերի և սկսել վերահսկողության տակ առնել Վանաձոր քաղաքում գտնվող բոլոր կամուրջները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարների ու ոստիկանների հետ բոլոր տեղերում են նաև եղել Վանաձորի շտապօգնության բժիշկների խմբերը: Որոշ ժամանակ անց հայտնաբերվել է այդ քաաքացին՝ Վանաձորի կայարանի հարևանությամբ գտնվող Երկաթուղայինների զբոսայգում: Նրան տեղափոխել են Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է քաղաքացու ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր