211652_close_icon
views-count43323 դիտում article-date 12:18 28-05-2019

Վիճաբանություն-ծեծկռտուք Արարատի մարզում. քաղաքացին պնդում է, որ գյուղապետը ծեծի է ենթարկել իր հորը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 27-ին, ոստիկանության Արտաշատի բաժին դիմած Այգեստան գյուղի բնակիչ՝ 38-ամյա Արսեն Նաղդալյանի ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանություն հայտնել է, որ Այգեստան գյուղի բնակիչ՝ 77-ամյա Սոկրատ Հովսեփյանը բազմիցս չարաշահել է իր պաշտոնական դիրքը և խոշոր եղջերավոր անասուններին արածեցրել է իր հողամասում, ինչի պատճառով երեկ վիճաբանել է իր հոր՝ 67-ամյա Նիկոլայ Նաղդալյանի հետ, որի ժամանակ էլ Ս. Հովսեփյանը ձեռքին եղած փայտով հարվածել է իր ձեռքին և պատճառել մարմնական վնասվածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Հովսեփյանը Այգեստան գյուղի գյուղապետն է։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր