34027 դիտում
13:51 12-03-2018
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Լոռու մարզում. անասնագոմի պատճառով իրար ծեծի են ենթարկել Շնողի գյուղապետը, տեղակալը և անտառապետերը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մարտի 10-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 10-ին, ժամը 18։00-ի սահմաններում Շնող գյուղի գյուղամիջյան ճանապարհին վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի գյուղապետ, նույն գյուղի 4-րդ փողոցի բնակիչ՝ 39-ամյա Դավիթ Ղումաշյանի, նույն գյուղի 7-րդ փողոցի բնակիչ՝ 64-ամյա Գագիկ Սահակյանի և Ախթալա վարչական շրջանի Թումանյան փողոցում հաշվառված, սակայն Շնող գյուղում բնակվող, 64-ամյա Էդվարդ Մելիքսեթյանի միջև։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ միևնույն ժամանակ ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ միաժամանակ նույն գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել նաև նույն գյուղի բնակիչներ՝ 40-ամյա Սամվել Մկրտումյանի և 56-ամյա Արթուր Յոլչինյանի միջև։
Վիճաբանությունը կապված է եղել անասնագոմի հետ կապված ինչ-որ խնդրի հետ, և վիճաբանողներից Գ. Սահակյանն ու Է. Մելիքսեթյանն աշխատում են «Լալվար» անտառտնտեսությունում՝ որպես անտառապետեր, որոնց ծեծի է ենթարկել Շնողի գյուղապետ Դ. Ղումաշյանը, իսկ Ս. Մկրտումյանը նույն գյուղի գյուղապետի տեղակալն է, ով էլ ծեծի է ենթարկել Ա. Յոլչինյանին։
Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
43884 դիտում
12:18 28-05-2019
Վիճաբանություն-ծեծկռտուք Արարատի մարզում. քաղաքացին պնդում է, որ գյուղապետը ծեծի է ենթարկել իր հորը
66077 դիտում
20:04 03-02-2019
Վիճաբանություն-ծեծկռտուք Արարատի մարզում. ծեծի են ենթարկել «Մոլորակ» ռեստորանային համալիրի մենեջերին ու մատուցողին