Եվրոպայի լիգա. Կանտեն բաց կթողնի «Արսենալի» հետ եզրափակիչ հանդիպումը
«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն վնասվածքի պատճառով բաց կթողնի «Արսենալի» հետ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը:
28-ամյա ֆուտբոլիստը մարզման ժամանակ ծնկի վնասվածք է ստացել և խաղադաշտից հեռացել:
Ֆրանսիացի խաղացողի ապաքինման ժամկետների մասին դեռ պաշտոնական հաղորդագրություն չկա, սակայն ակնկալվում է, որ նա միանշանակ չի մասնակցի Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին:
Նշենք, որ Կանտեն արդեն ստացել էր ծնկի վնասվածք Անգլիայի առաջնության 37-րդ տուրում՝ «Ուոտֆորդի» հետ խաղում (3:0), որից հետո բաց էր թողել մոտ երկու շաբաթ:
«Չելսի»-«Արսենալ» եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում:


