Ռոնալդուն չի ընդգրկվել Իտալիայի առաջնության մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում
Opta վիճակագրական կայքը ներայացրել է Իտալիայի ավարտված առաջնության խորհրդանշական հավաքականը:
Լավագույնների թվում չի ընդգրկվել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը Իտալիայի առաջնության իր առաջին մրցաշրջանում խփել էր 21 գնդակ և ռմբարկուների մրցավազքում չորրորդ տեղը:
2018/19 մրցաշրջանում Ա սերիայի խորհրդանշական հավաքականի կազմը.
Սամիր Հանդանովիչ՝ «Ինտեր», Ժոաու Կանսելու՝ «Յուվենտուս», Կալիդու Կուլիբալի՝ «Նապոլի», Ֆրանչեսկո Աչերբի՝ «Լացիո», Ալեքսանդր Կոլարով՝ «Ռոմա», Ալեխանդրո Գոմես՝ «Ատալանտա», Միալեմ Պյանիչ՝ «Յուվենտուս», Ֆաբիան Ռուիս՝ «Նապոլի», Յոսիպ Իլիչիչ, Դուվան Սապատա՝ երկուսն էլ «Ատալանտա», Դրիս Մերտենս՝ «Նապոլի»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
11 - Here is the Serie A 2018/19 best XI based on Opta data. Stars. #OptaPaoloBestXI #SerieA pic.twitter.com/v2WeR17AY8
— OptaPaolo (@OptaPaolo) May 27, 2019



