211652_close_icon
views-count6254 դիտում article-date 15:17 27-05-2019

ՈւԵՖԱ-ն թույլ չի տվել «Արսենալի» խաղացողներին Մխիթարյանին աջակցող ակցիա իրականացնել

«Արսենալի» ֆուտբոլիստները չեն կարողանա Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ «Չելսիի» հետ հանդիպումից առաջ ակցիա իրականացնել՝ ի աջակցություն թիմակից Հենրիխ Մխիթարյանի, նշում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/05/27/arsenal/982033]Armsport.am[/url]-ը: Daily Mail-ին հայտնի է դարձել, որ «զինագործները», քննարկելով ստեղծված իրավիճակը, որոշել են՝ նախախաղյա մարզմանը մասնակցել Մխիթարյանին նվիրված մարզաշապիկներով, սակայն ՈւԵՖԱ-ն արգելել է ակցիա իրականացնել: ՈւԵՖԱ-ն հաստատել է այդ տեղեկությունը: Նման ակցիաները նախապես համաձայնեցվում են խաղը կազմակերպող կառույցների հետ, որոնք տվյալ դեպքում դեմ են արտահայտվել: Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն արգելել էր ակցիաներ իրականցնել նաև «Արսենալի» երկրպագուները: Հիշեցնենք, որ Մխիթարյանը, անվտանգության նկատառումներից ելնելով, թիմակիցների հետ չի մեկնել Բաքու և չի մասնակցելու եզրափակիչ հանդիպմանը: «Չելսի»-«Արսենալ» եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում:

Նմանատիպ նյութեր