211652_close_icon
views-count1703 դիտում article-date 13:53 27-05-2019

Անի Սամսոնյանն առաջարկով դիմել է Արայիկ Հարությունյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` տեղեկացնելով, որ առաջարկով դիմել էր կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի Երևանի ավագանու անդամները կարողանան մասնակցել դպրոցի տնօրենի ընտրության մրցույթներին: «Առաջարկը ծագել է այն բանից հետո, երբ դպրոցի տնօրենի հավակնորդները՝ չվստահելով Կառավարման խորհրդի անաչառությանը դիմեցին ավագանու անդամներին, որպեսզի ներկա լինեն ընտրությանը և հետևեն պրոցեսին: ԿԳ նախարարը պատասխանել է, որ առաջարկը կքննարկվի նախարարության կողմից ներկայումս շրջանառվող նախագծերի փաթեթի շրջանակներում: Հույս ունեմ, որ այն կընդունվի՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ ներկայիս նախարարը որպես ավագանու նախկին անդամ և համապատասխան ոլորտի հանձնաժողովի երբեմնի նախագահ, կարևորում է վերահսկողության մեխանիզմների ներդրումը»,- գրել է Անի Սամսոնյանը: [img]https://st0.shamshyan.com/editor/090720800155894875496869.jpg[/img]

Նմանատիպ նյութեր