1626 դիտում
15:04 26-05-2019
Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարները ստորագրել են ազատ վիզայի ռեժիմի մասին համաձայնագիրը
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ՉԺՀ Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Իի հանդիպման արդյունքներով այսօր՝ մայիսի 26-ին, Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը։
Այդ փաստաթղթերն են՝
«ՀՀ Կառավարության և ՉԺՀ Կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը
«ՀՀ և ՉԺՀ միջև հանձնման մասին» պայմանագիրը
«ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՉԺՀ մաքսային գլխավոր վարչության միջև ՀՀ-ից ՉԺՀ արտահանվող մեղրի պարենային անվտանգության, անասնաբուժական ոլորտում և բույսերի պահպանության մասին» արձանագրությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1264 դիտում
16:59 31-01-2020
Ավինյանի մոտ քննարկվել է Չինաստանի հետ մուտքի վիզայի ազատ ռեժիմի ժամանակավոր կասեցման հարցը
22474 դիտում
15:37 11-06-2017
Այսօրվանից մեկնարկած ազատ վիզայի ռեժիմի առաջին մի քանի ժամում 20 հազար ուկրաինացի մեկնել է Եվրոպա
Այս բաժնից
385 դիտում
14:37 26-04-2024
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը