211652_close_icon
views-count2149 դիտում article-date 11:32 26-05-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին այդ երկրի ազգային տոնի՝ Վրաստանի պետական անկախության վերականգնման օրվա առթիվ: «Դարերի ընթացքում հայ-վրացական հարաբերությունները զարգացել են մեր ժողովուրդների եղբայրական կապերի և պատմական ու մշակութային ընդհանրությունների հիման վրա: Գոհունակությամբ ուզում եմ ընդգծել, որ այսօր ձևավորված միջպետական հարաբերություններն այս ամենի ուղղակի արտացոլանքն են»,- նշել է Հանրապետության նախագահը։ Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունները տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման երաշխիք են։ Հանրապետության նախագահը Սալոմե Զուրաբիշվիլիին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ վրացի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։

Նմանատիպ նյութեր