211652_close_icon
views-count1248 դիտում article-date 14:34 25-05-2019

«Լուսէ» կենտրոնի սաները ներկա են գտնվել «Աղետիկ» երաժշտական-ուսուցողական բեմադրությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ «Նարեկացի» արվեստի միություն էին այցելել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոնի սաները՝ ՃԿՊԱ մշակույթի կենտրոնի «911» մանկական թատերախմբի փոքրիկ դերասանների «Աղետիկ» երաժշտական-ուսուցողական բեմադրությունը դիտելու: Աղետների ռիսկերը ճանաչելու և ճիշտ արձագանքելու ուսուցողական բեմադրության սկզբում երեխաներին ներկայացվեցին բնական աղետները, ապա դրանց դիմակայելու և հետևանքներից պաշտպանվելու միջոցները: Միջոցառման երկրորդ հատվածում հյուրերը ծանոթացան «911» մանկական թատերախմբի փոքրիկ դերասանների նկարչական աշխատանքներին: ՀՀ ԱԻՆ մշակույթի կենտրոնի տնօրեն Քնարիկ Զաքարյանը նշեց, որ «Աղետիկ» երաժշտական-ուսուցողական ներայացումը բեմադրվել է ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանի «Աղետիկը» մանկական բանաստեղծությունների շարքի հիման վրա: Նրա խոսքով ` առաջիկայում նախատեսվում է բեմադրությունը ներկայացնել նաև նախադպրոցական այլ հաստատություններում, որը կնպաստի իրազեկվածության բարձրացմանը: Միջոցառման ավարտին ՀՀ ԱԻ նախարարության կողմից «Լուսէ» կենտրոնի սաներին հանձնվեցին նվերներ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր