Թեղուտի հանքավայրը, հավանաբար, կվերագործարկվի հուլիսից․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Թեղուտ» ընկերությունը, հնարավոր է, շուտով վերագործարկի Թեղուտի հանքավայրը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում: Ըստ «Թեղուտի վերաբացում» նախաձեռնության ղեկավար Կարեն Միքայելյանի՝ ընկերությունը, ամենայն հավանականությամբ, կսկսի աշխատել հուլիսին:
Ի դեպ, տեղեկացնենք, որ ընկերությունում արդեն նշանակվել են գործադիր և գլխավոր տնօրեններ, իսկ գլխավոր տնօրենն ազգությամբ ռուս է: Բացի այդ, այս ընթացքում իրականացվում է նախկին աշխատակիցներին աշխատանքի ընդունման գործընթացը:
Նշենք, որ այժմ Թեղուտի հանքավայրը ռուսաստանյան «ՎՏԲ» բանկի հսկողության տակ է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]