211652_close_icon
views-count1871 դիտում article-date 15:26 28-07-2015

Ինչքան՞ է կազմում «Նաիրիտ»-ի պարտքը եւ այն կվերագործարկվի՞, թե՞ ոչ

«Նաիրիտ» գործարանի պարտքը կազմում է 126 մլրդ դրամ, որից Միջպետական բանկի առջեւ ունեցած պարտքը կազմում է 79 մլրդ դրամ, «Երեւան ՋԷԿ»-ին ունեցած պարտքը՝ 23 մլրդ դրամ, ՀԷՑ-ինը՝ 1.2 մլրդ, «Գազպրոմ Արմենիա»-ինը՝ 162 մլրդ դրամ, պետբյուջեինը՝ 10 մլրդ դրամ։ Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ նշելով, որ բոլոր պարտքերը սառեցված են, բացի աշխատավարձերի պարտքից, որը կազմում է 5.4 մլրդ դրամ։ Նա նաեւ ասաց, որ կառավարությունն ամեն ինչ արել եւ անում է, որպեզի գործարանը վերագործարկվի։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Նաիրիտի» հնարավոր վերագործարկման մասին այսօր ԱԺ-ում հատուկ լսումներ էր նախատեսված: Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այդ առթիվ նաիրիտցիները հավաքվել էին ԱԺ-ի դիմաց եւ մտահոգություն էին հայտնել, որ պատգամավորների մեծամասնությունը արձակուրդում է եւ որ այդ ամենը ձեւական բնույթ է կրում։ Խնդիրն այն է, որ լսումներին մասնակցող պատգամավորները շատ քիչ են, քանի որ ներկա պահին հիմնականում արտերկրում են գտնվում: Միաժամանակ նշել էին, որ աշխատավարձներն էլ դանդաղ են մարում: Մինչև հիմա մոտ 400 աշխատակից է վճարվել։ Նրանք նշում էին, որ շարունակելու են իրենց բողոքի ակցիաները մինչեւ խնդիրը ամբողջական լուծում ստանա։

Նմանատիպ նյութեր