Իրանը հուսով է, որ 3 ամսից երկրում կվերագործարկվի Swift վճարային համակարգը
Իրանը չի բացառում մոտ 3 ամսից Swift վճարային համակարգից կրկին օգտվելու հանարավորությունը: Այդ մասին հայտարարել է Իրանի առևտրի, արդյունաբերության և հանքարդյունաբերության նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթզադեն:
«Մենք սպասում ենք, որ 3 ամսից Իրանի վրայից հանվեն պատժամիջոցները և այդ ժամանակ համապատասխան քայլեր կձեռնարկվեն»,-ասել է իրանցի նախարարը:
Հիշեցնենք, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ ընթացող ծանր ու երկարամյա բանակցությունների արդյունքում Իրանի և միջազգային «վեցյակի» միջև հուլիսի 14-ի գիշերը Վիեննայում ստորագրվեց համապարփակ համաձայնագիր, որի բոլոր կետերի կատարման դեպքում չեղյալ կհայտարարվեն Իրանի դեմ գործող պատժամիջոցները: