211652_close_icon
views-count1427 դիտում article-date 19:47 22-05-2019

Իտալիայում վթարի ենթարկված տուրիստական ավտոբուսում ՀՀ երկու քաղաքացի է եղել. դեսպանատունը նրանց առողջական վիճակի մասին մանրամասներ է հաղորդել. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/05/22/italy/3005704?fbclid=IwAR1ZRwG0nqRuHgBgsi_YJvHxFRuZ09ydpaCle5zgqH77ip8vOAaeTyjBLTs]Tert.am[/url]-ը գրում է. Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում եղել է ՀՀ երկու քաղաքացի՝ Մարգարիտա Գյուլումլան՝ ծնված 10․06.1982թ. և Նինա Մեհրաբյան՝ ծնված 24.04.1987թ.։ Նինա Մեհրաբյանը ստացել է թեթև վնասվածքներ և համապատասխան բուժօգնությունից հետո դուրս գրվել։ Մարգարիտա Գյուլումյանը գտնվում է բժշկական զննման փուլում։ 16:16 Այսօր առավոտյան Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ։ Այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանատնից: Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Սիենայի պրեֆեկտուրայի և պատկան այլ մարմինների հետ՝ ՀՀ քաղաքացիների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/05/22/italy/3005704?fbclid=IwAR1ZRwG0nqRuHgBgsi_YJvHxFRuZ09ydpaCle5zgqH77ip8vOAaeTyjBLTs]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր