37416 դիտում
10:32 05-03-2023
Խոշոր հրդեհ` Սյունիքի մարզում. Մեղրիի ճանապարհին իրանական տուրիստական Scania ավտոբուսում՝ որում եղել է 23 ուղևոր և 2 վարորդ, հրդեհ է բռնկվել. ավտոբուսն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ում իրանական համարանիշներով ավտոբուս է այրվում:
Ինչպպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի և ճանապարհատրասնպորտային պատահարների գործերով վարույթ իրականացնող ավագ տեսուչ Կոստանյանի գլխավորությամբ:
Հրշեջները մարել են ավտոբուսում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթպահի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը եղել է Scania մակնիշի տուրիստական ավտոբուս, որտեղ եղել են 23 ուղևոր և երկու վարորդ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+