3046 դիտում
14:02 25-02-2020
ՀՀ դեսպանատունը Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում փոխանցել Իտալիայում գտնվելու ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները
Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով/COVID-19/ վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Իտալիայում գտնվող և այցով Իտալիա մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ՝ փոխանցելով Իտալիայում գտնվելու ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները, այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/HayastaniDespanutyun/photos/a.328087840621038/2708479522581846/?type=3&theater]էջում [/url]տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանատունը։
«Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց։
Խորհուրդ ենք տալիս հետեւել ՀՀ առողջապահության նախարարության և Իտալիայի համապատասխան իշխանությունների ցուցումներին»,– ասվում է հայտարարությունում։
Իտալիայի կառավարության կողմից մշակվել են նոր տիպի կորոնավիրուսի դեպ պայքարին ուղղված հետևյալ խորհուրդները՝
• Հաճախակի լվանալ ձեռքերը
• Խոսափել սուր շնչառական հիվանդություններ ունեցող
մարդկանց հետ սերտ
շփումներից:
• Չընդունել հակավիրուսային դեղեր կամ հակաբիոտիկներ
առանց բժշկի նշանակման
• Դիմակ օգտագործել միայն վարակ ունենալու կասկածի
դեպքում կամ վարակված մարդուն խնամելիս
Մշտապես թարմացվող պաշտոնական տեղեկատվություն կարելի է ստանալ Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության ծառայության պաշտոնական կայքից։
Դեսպանության կոնտակտային տվյալներն են՝
ք․ Հռոմ, Via XX Settembre 98/E
Հեռ. 06 3296638
E-mail: [email protected]
Նմանատիպ նյութեր
8660 դիտում
12:45 04-05-2022
Կոչ եմ անում ԱԱԾ-ին հավաքագրել բերման ենթարկված քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել ՊՆ-ին. Անդրանիկ Քոչարյան
3895 դիտում
17:54 23-09-2022
ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում իր քաղաքացիներին զգույշ լինել Հայաստանում և չայցելել սահմանամերձ մարզեր
1385 դիտում
17:00 04-11-2016
ՀՀ գյուղնախարարությունը ներկայացրել է իր աշխատակազմի պատասխանատուների կոնտակտային տվյալները
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
829 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»