211652_close_icon
views-count6606 դիտում article-date 15:40 22-05-2019

Միջազգային մամուլը՝ Մխիթարյանի մասին. երկրպագուները պահանջում են բոյկոտել ԵԼ-ն. Armtimes.com

Ֆուտբոլային աշխարհի թոփ թեման «Արսենալի» և ՀՀ հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է, հայտնում է [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/21/1125350/]Armtimes.com[/url]-ը: Հիշեցնենք, որ «Արսենալը» պաշտոնապես հայտարարել է, որ անվտանգության նկատառումներով նրան չի տանելու Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին: Վերջին շրջանում Մխիթարյանի հարցը շատ էր քննարկվում միջազգային մամուլում, իսկ այսօր լրատվամիջոցները հատկապես ակտիվ են այն լուսաբանում: Դրանց թվում են բրիտանական հեղինակավոր BBC-ն, The Guardian-ը, The Telegraph-ը, The Mirror-ը, The Daily Mail-ը, The Sun-ը, իսպանական հեղինակավոր Marca-ն, AS-ը, Mundo Deportive-ն և այլն: Որոշ լրատվամիջոցներ խիստ գնահատականներ են տվել ՈՒԵՖԱ-ին: Marca-ն, օրինակ, դատապարտել է այնպիսի մրցավայր ընտրելու համար, ուր ինչ-որ ֆուտբոլիստ չի կարող գնալ անվտանգության նկատառումներով: Ընդգծել է, որ կարծես 30-ականները լինեն: The Sun պարբերականն էլ անդրադարձել է ՈՒԵՖԱ-ի պատասխանին, որը վերաբերում է Մխիթարյանի վերաբերյալ «Արսենալի» որոշմանը: ՈՒԵՖԱ-ն նշել էր, որ իրենք ու Ադրբեջանի իշխանություններն ապահովել են ֆուտբոլիստի անվտանգությունը, սակայն ակումբը նման որոշում է կայացրել, ինչը նրանք հարգում են: Նաև պատասխանել էր ակումբի այն դժգոհություններին, որոնք վերաբերում էին մրցավայրի հեռու լինելուն, ավիատոմսերի թանկությանը՝ ասելով, որ ամեն դեպքում Ադրբեջանը համապատասխանում է նման միջոցառում անցկացնելուն: The Sun-ը սա որակել էր որպես պաթետիկ պատասխան: Օրեր առաջ իրենց զայրույթն էին արտահայտել «Արսենալի» երկրպագուները: Նրանք հայտարարել էին, որ, եթե թիմի 7 համար չկարողանա գնալ Բաքու, իրենք ակցիա են իրականացնելու. հանդիպման 7 և 77-րդ րոպեներին ցուցադրելու են նրա պատկերով դիմակները: Այսօր նրանք կրկին խիստ դժգոհել են սոցիալական ցանցերում: Ընդգծել են, որ այն, ինչ տեղի է ունենում ամոթալի է ու խայտառակություն է: Նույնիսկ կոչ են անում հրաժարվել եզրափակչին մասնակցելուց կամ է փոխել մրցավայրը: «Ես ավելի հպարտ կլինեի իմ թիմով, եթե բոյկոտեր Եվրոպա լիգայի եզրափակիչը, քան եթե հաղթեր այն»,- ասել է ակումբի ամենահայտնի երկրպագուներից մեկը՝ Ջեյմզ Մքնիքոլասը: «Շատ պարզ է. եթե Մխիթարյանը չի կարող խաղալ, պետք է փոխել մրցավայրը, եթե ՈՒԵՖԱ-ն պնդի, պետք է հրարաժվել խաղից»,- գրել է ևս մեկը: Թեմային անդրադարձել են նաև հայտնի ֆուտբոլիստներ: «Արսենալի» լեգենդ Յան Ռայթը խիստ զայրացած է: «Կատարյալ խայտառակություն ՈՒԵՖԱ-ի կողմից: Ինչպե՞ս են թույլ տվել, որ սա տեղի ունենա»,- գրել է նա սոցցանցերում: Իր զարմանքն է արտահայտել Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Գարի Լինեկերը: Նույնպես գրառում է կատարել սոցցանցերում: «Աստված իմ»,- գրել է նա՝ կից հրապարակելով The Guardian-ի նյութը:

Նմանատիպ նյութեր