211652_close_icon
views-count2012 դիտում article-date 12:33 22-05-2019

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանելու մասին նախագծին

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության կողմից ներկայացվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում և կից ներկայացված օրենքի նախագծում լրացում կատարելու մասին օրենքների նախագծի փաթեթին: «[url=https://armenpress.am/arm/news/975673.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` Իրանից ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում: Կառավարությունն առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ փոփոխություն էր կատարել նախագծում: Ինչպես հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը` Իրանից ներկրվող ցեմենտի վրա առաջին ընթերցմամբ առաջարկվող 22 հազար դրամ պետական տուրքի փոխարեն առաջարկվում է սահմանել 14 հազար դրամ պետական տուրք: Բուռն քննարկում առաջացրած հարցի վերաբերյալ փոփոխություն չի կատարվել, կլինկերի վրա պետտուրք չի սահմանվի: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին, այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: Ապրիլի 19-ին ԱԺ-ն լիագումար նիստում ընդունել էր նախագիծը, սակայն դեմ էին քվեարկել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները: ԼՀԿ-ն առաջարկում էր չընդունել նախագիծն ու նախաձեռնել քննարկումներ, լսումներ: ԲՀԿ-ն առաջարկում էր պետական տուրք սահմանել նաև ցեմենտի ստեղծման հումք հանդիսացող կլինկերի վրա: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ստեղծվել էր աշխատանքային խումբ, որում ցեմենտ արտադրողների, կառուցապատողների հետ քննարկումներ են ընթացել:

Նմանատիպ նյութեր