211652_close_icon
views-count2995 դիտում article-date 15:32 12-04-2019

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հանքերի իրական սեփականատերերի բացահայտման մասին նախագծին

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած օրենսդրական նոր նախաձեռնությանը, որով կարգավորվում է ընդերք օգտագործող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը: «[url=https://armenpress.am/arm/news/971080.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ «ՀՀ ընդերքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողով ներկայացրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: «2017-ի մարտից Հայաստանը հանդիսանում է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության թեկնածու երկիրը: Դա միջազգային կազմակերպություն է, և մենք ստանձնել ենք որոշ պարտավորություններ, որոնց կատարումը պետք է բերի հանքարդյունաբերության ոլորտի ավելի բաց, թափանցիկ և հաշվետու կառավարման: Պարտավորություններից մեկն էլ ոլորտում գործող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտումն է: Նախագծերի փաթեթը կարգավորում է իրական սեփականատերերի բացահայտման ողջ գործընթացը։ Նախագծերի փաթեթը մշակվել է միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից, որտեղ ներգրավված են եղել հանքարդյունաբերող կազմակերպություններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ»,-նշեց Բաղրամյանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/971080.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր