Մբապեն պահանջել է ՊՍԺ-ում իր ազդեցությունը մեծացնել
Հայտնի է դարձել, թե ինչու է հարձակվող Կիլիան Մբապեն ակնարկել, որ կարող է հեռանալ ՊՍԺ-ից՝ Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացողին տրվող մրցանակաբաշխության ժամանակ:
Ըստ ESPN պարբերականի, Մբապեն հասկանում է, որ ակումբը մտադիր չէ նրան բաց թողնել, և նա որոշել է այդ կերպ ՊՍԺ-ի վրա ազդել:
Բացի այդ, Մբապեն ցանկանում է, որ ակումբում որոշումներ կայացնելիս իր կարծիքը հաշվի առնեն, մասնավորապես, 20-ամյա խաղացողը պահանջում է, որ խաղացողներ ընտրելիս իրե հետ խորհրդակցել, ինչպես նաև՝ ՊՍԺ-ի մարտավարությունը իրականացնելիս: